Ծնվել է
1969 թ. հունվարի 29-ին Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում:
Ոգեշնչվում էր
Մայր Հայրենիքով, առաջնագծով ու զավակներով․ ազատ պահերն անցկացնում էր երեխաների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երեք երեխա։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ազնիվ, հավատարիմ, վեհանձն ու լուսավոր անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների խորին սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ բարությամբ, համեստությամբ, զինվորական տոկունությամբ ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր տեսնել Մայր Հայրենիքն անսասան խաղաղության մեջ, ինչպես նաև վայելել ավագ որդու ամուսնությունն ու ընտանեկան բերկրանքը։
Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 1-ին կնոջն էր․
«Խնդրում եմ, չլացես․․․, 3 երեխա եմ քեզ թողնում…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական (Ջաբրայիլ)։