hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Մակենա Բաղրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1978 թ․ մարտի 1-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Երգերով, երաժշտությամբ ու սիրելի ընտանիքով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ անցկացնում էր տանեցիների հետ։ 

Ամուսնացած էր, 

Ունի երեք որդի։

Սիրում էր ստեղծագործել․ 

Թղթին ու մեղեդիներին էր վստահում իր հոգու լույսն ու հայրենասիրությունը՝ գրելով բանաստեղծություններ ու երգեր։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, խելացի, ընկերասեր, մարդամոտ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու համագյուղացիների խորին սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր ընտանիքին ու ծնողներին տածած անսահման նվիրվածությամբ, ջերմությամբ ու հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր բնության գրկում սեփական տունն ունենալ, ապրել խաղաղ երկնքի տակ և արժանապատիվ մեծացնել իր երեք որդիներին։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 22-ին կնոջն էր․ 

«Ամեն ինչ լավ է լինելու, մի՛ վախեցիր․․․ շնորհակալությո՛ւն հայտնիր այդ մարդկանց երեխաներին պահելու համար, մինչև ես կգամ…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 23, Մարտունի-2։ 

Խրամատում իր երգով

Բարձր էր պահում զինակիցների մարտական ոգին, որտեղ էլ քաջաբար անմահացավ ԱԹՍ-ի հարվածից։ 

Հետմահու պարգևատրվել է 

«Արիության» մեդալով։