hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Կառլեն Միկոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

1985 թ. հունիսի 23-ին Երևան քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Արարումով, կյանքի հաջողություններով ու հարազատներով․ ազատ պահերն անցկացնում էր մտերիմ ընկերների հետ։ 

Ամուսնացած էր, 

Ունի մեկ զավակ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ փայլուն, բարի, հոգատար ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների խորին սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր սուր վերլուծական մտքով, խորաթափանցությամբ, իմաստնությամբ ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Զինվորականի պատվախնդրությամբ 

Լռելյայն ու պատասխանատվությամբ էր կատարում իր պարտքը՝ ավելորդ չբարձրաձայնելով երազանքների մասին։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 13-ին․ 

«Ընկերոջս մոտ եմ, ամեն ինչ լավ է․ Ստեփանակերտում եմ, ոչնչի չեմ մասնակցում․․․ շուտով արձակուրդ կլինի, կգամ…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 14, Վարանդա (Ֆիզուլի)։