hy flag ՀԱՅ
֏
€ ₽ ֏ $
Նվիրաբերել
Էդիկ Ենոքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է 

2001 թ․ հունիսի 5-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Աշխատասիրությամբ ու արարումով․ ուրախանում էր կյանքի ամեն մի պահով՝ աչքի ընկնելով իր անսպառ լավատեսությամբ ու բարությամբ։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ՝ վայելելով նրանց սերն ու անկեղծ հարգանքը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, ընկերասեր, մեծի հետ մեծ ու փոքրի հետ փոքր լինելու բացառիկ շնորհով օժտված երիտասարդ։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ համեստությամբ, զսպվածությամբ, մեծերի հանդեպ տածած խորին հարգանքով ու ազնիվ նկարագրով։

Պատվախնդիր զինվոր էր 

Անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին ու ծառայությանը՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և արժանապատվություն։

Չանհանգստացնելու համար չէր հայտնել Արցախ մեկնելու մասին․ 

«Գնում եմ պոստեր, մի քանի օրից կզանգեմ․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 15, Հադրութ։