Լենան ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը` մարքեթինգ մասնագիտությամբ: Նա նաև այս համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի համահիմնադիրն է:
3 տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունում, այնուհետև անցել մրցույթ և ընդունվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի և հաղորդակցության հարցերով կցորդի պաշտոնին:
Լենան նաև դասավանդում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:
Լենան մեր թիմի կողքին է իր ստեղծման օրվանից և հավատում է հիմնադրամի առաքելության կարևորությանը: Ունենալով հաղորդակցության ոլորտում փորձ և տիրապետելով մի քանի օտար լեզուների՝ Լենան անհրաժեշտության դեպքում իր գիտելիքները ծառայեցնում է հիմնադրամին:
«Ես լիովին աջակցում եմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաքելությանն ու արժեքներին: Հիանալով Հիմնադրամի պրոֆեսիոնալ թիմի աշխատանքով, որը նրանք կատարում են ամբողջովին կամավոր հիմունքներով, ես, իհարկե, նրանց կողքին եմ, երբ նրանք իմ կարիքն ունեն: Իմ կարծիքով, յուրաքանչյուր հայի պարտքն է նպաստել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաքելությանը` ապահովել մեր զոհված ու հաշմանդամ զինվորների ընտանիքների ֆինանսական կայունությունը»: