hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իրինա
Իրինա Սեյլանյան Խորհրդի նախագահ Հայաստան Ֆինանսաբանկային ոլորտ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆ

Իրինան ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Իրինան հանդիսանում է ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի անդամ 2017թ․ և վերանշանակվել է երկրորդ անգամ 2021թ․:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ 

Իրինան փորձառու առաջնորդ է․ ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով Հայաստանի և օտարերկրյա բանկային ոլորտներում: Մասնագիտացման ոլորտները ներառում են ռազմավարական պլանավորում և իրականացում, բիզնեսի զարգացում, ակտիվների և պարտավորությունների կառավարում, ռիսկերի կառավարում, կորպորատիվ վերակազմակերպումներ, խորհուրդների և կարգավորող մարմինների ներգրավում։ Իրինան սիրում է մարդկանց զարգացնել, մոտիվացնել և ոգեշնչել:

2020թ․ մարտից Իրինան «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենն է, որտեղ նա պատասխանատու է բանկի գործառնությունների և ռեսուրսների բոլոր ասպեկտների համար, ինչպես նաև հաշվետու է տնօրենների խորհրդի կողմից սահմանված ռազմավարության իրականացման համար:

Իրինան «Էյչ-Էս-Բի-Սի» խմբում է 1997թ․։ Աշխատել է թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում: 2016- 2020թթ․ զբաղեցրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Մալթա»-ի գլոբալ շուկաների բաժնի ղեկավարի պաշտոնը, որտեղ պատասխանատու էր բանկի՝ համաշխարհային շուկաներում գործառնությունների, ներառյալ ՝ արտարժութային շուկաներում առևտրի և վաճառքի, փողի շուկայի և տոկոսադրույքների, բանկի հաշվեկշռային կառուցվածքի, դրամական հոսքերի, ակտիվների և պասիվների, արտարժութային գործառնությունների, տոկոսադրույքների և բանկի ռազմավարության շրջանակներում այլ ռիսկերի կառավարման համար, բանկի իրացվելիության և ֆինանսական դիրքերի կառավարման համար:

Մինչ այդ Իրինան 3 տարի ղեկավարել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Մեծ Բրիտանիա»-ի ռիսկերի կարգավորման ծրագրերը, որտեղ համաշխարհային կոմերցիոն բանկինգի շրջանակներում ներդրել է կարգավորման փոփոխությունների կառավարման համակարգ, ղեկավարել է առևտրային բանկային համակարգ ունեցող 60 երկրներում կարգավորման փոփոխություների կառավարման խոշոր (միջտարածաշրջանային) ծրագրերի քաղաքականության մշակումը և կիրառումը:

2021թ․ հունվարից Իրինան միացել է «Օրրան» բարեգործական ՀԿ-ի խորհրդին․ կազմակերպություն, որի առաքելությունն է օգնել խոցելի ընտանիքներին, հատկապես երեխաներին և տարեցներին ակադեմիական, մշակութային և արտաժամյա այլ ծրագրերի միջոցով:

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Իրինան միջազգային որակավորումով հաշվապահ է (ACCA UK) և ACCA Fellow: Նա ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտացմամբ։