Ադամը բարձր տեխնոլոգիական ընկերությունում գործադիր տնօրեն է, սերիական ձեռնարկատեր և ներդրող:
2019թ․ մայիսից Ադամը գերմանական CYNORA GmbH ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է, որը մշակում է առաջադեմ OLED (օրգանական լուսարձակ դիոդներ) նյութեր: CYNORA ընկերությունը կապույտ և կանաչ լուսարձակող լուծումների առաջատար է, որը հիմնված է TADF վրա (տերմոակտիվ լուսարձակման ուշացում)՝ բարելավելով OLED էկրանների էներգաարդյունավետությունը և գունային կոնտրաստը:
Նա Paradromics ընկերության հիմնադիրն է, խորհրդի անդամը և խոշորագույն ներդրողը, ստարտապ ընկերություն, որը մշակում է հաջորդ սերնդի նեյրոնային ինտերֆեյսի տեխնոլոգիա: Օգտագործելով այս տեխնոլոգիան՝ Paradromics–ը կտրուկ կբարելավի այնպիսի բուժումների ճշգրտությունը, ինչպիսին է ուղեղի խթանումը Պարկինսոնի և այլ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ, ինչը հանգեցնում է ախտանիշների մեղմացմանը՝ նվազագույնի հասցնելով կողմնակի ազդեցությունները:
Այս տեխնոլոգիան նաև կապահովի ուղեղի կողմից կառավարվող պրոթեզների տարածմանը, որը կարող է օգտագործվել կաթվածի հետևանքով տառապող մարդկանց օգնելու համար: Նախկինում Ադամը եղել է PlasmaSi ընկերության խորհրդի նախագահ և գլխավոր գործադր տնօրեն: Լինելով Կալիֆորնիայում հիմնված տեխնոլոգիական ստարտապ ընկերություն՝ PlasmaSi-ն թույլ է տալիս համակցել օրգանական բարակ թաղանթներ՝ կիրառելով շատ բարակ և ճկուն միջանկյալ թաղանթներ արտոնագրված տեխնոլոգիայով:
Այս բարակ թաղանթները հատկապես լավ են համապատասխանում նոր սերնդի OLED էկրաններին, ներառյալ բջջային հեռախոսները, շարժական սարքերը, պլանշետները և մեծ HDTV էկրանները: 2015թ․ ապրիլին PlasmaSi-ն հաջողությամբ ձեռք բերվեց AIXTRON SE ընկերության կողմից` կիսահաղորդիչների արդյունաբերության համակարգերի աշխարհում առաջատար արտադրողներից մեկը: Մինչ այդ Ադամը եղել է Memoir Systems-ի՝ վենչուրային IP ընկերություն, գլխավոր գործադիր տնօրենը: Cisco ընկերությունը հաջողությամբ ձեռք բերեց Memeir Systems-ին 2014թ․ հոկտեմբերին:
Ադամը նաև iCON Communications-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է: iCON Communications-ը գերարագ ինտերնետի առաջատար մատակարար է (ISP) Հայաստանում, որն օգտագործում է վերջին WiMAX տեխնոլոգիան:
Նա աշխատել է որպես Virage Logic-ի խորհրդի նախագահ (մինչև 2008թ. մարտ) և գլխավոր գործադիր տնօրեն (մինչև 2007թ. մարտ): Նա 1996թ․հիմնադրել է այս ընկերությունը, այնուհետև այն հանրայնացրել է NASDAQ- ում (VIRL.) 2000թ․ օգոստոսին:
Ադամը բազմաթիվ նորարարությունների հեղինակ է և ունի 15 արտոնագիր միկրոչիպերի մշակման և հիշողության զարգացման ոլորտում: Ավելին՝ նա առաջատար առևտրային ամսագրերում ավելի քան 15 տեխնիկական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է:
Ադամը ստացել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրի աստիճան (1983թ․), Էլեկտրատեխնիկայի գիտությունների մագիստրոսի կոչում Սանտա Կլարայի համալսարանից (1992թ․) և ունի MBA Ստենֆորդի համալսարանից (2006թ․):