Հոգաբարձուների խորհրդի անդամ
Անահիտը «Ի-Վի Քոնսալթինգ» կառավարման խորհրդատվական ընկերության գործընկեր է և ընկերության մոսկովյան գրասենյակի ղեկավարը՝ 2015թ․։ Մասնագիտացման ոլորտները ներառում են բանկային և ֆինանսական կառույցները, կրթական ոլորտը, որտեղ նրա աշխատանքը հիմնականում կենտրոնացած է ռազմավարության, կառավարման համակարգերի և վերապատրաստումների վրա:
Նախքան «Ի-Վի Քոնսալթինգ»-ին միանալը Անահիտը Մոսկվայում զբաղեցրել է Ալֆա-Բանկի մանրածախ ռազմավարության բաժնի ղեկավարի պաշտոնը (2013-2014թթ․), իսկ Հոում Քրեդիթ Բանկում՝ ռազմավարության բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը (2012-2013թթ):
Մինչ այդ, 2007-2011թթ․ Անահիտն աշխատել է Մոնիթոր Գրուփ մենեջմենթի խորհրդատվական ընկերությունում, իսկ 2001-2007թթ․՝ էրնսթ ընդ Յանգ-ում՝ Գործարքների խորհրդատվության բաժնում (Մոսկվա, ՌԴ)։
2015թ․ Անահիտը Երևանի «Արմ Մարաթոն» հիմնադրամի խորհրդի անդամ է: Նրա հիմնական պարտականությունները ներառում են հիմնադրամի աշխատանքների կազմակերպումը, դրամահավաքը և ռազմավարությունը։
Անահիտը ԱՄՆ Բրանդայզի համալսարանից ստացել է MBA կոչում 2000թ․։ 1997թ. տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից։