Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման մասնագետ է․ ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ։ Վերջին 26 տարիների ընթացքում աշխատել է որպես ՄԱԿ Զարգացման Ծրագրի Ազգային փորձագետ, մշտական ներկայացուցչի տեղակալ, գլխավոր տեխնիկական խորհրդատու և մշտական ներկայացուցիչ։
Կատարել է հանձնարարություններ և առաքելություններ Լատվիայում, Տաջիկստանում, Մոլդովայում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Աֆղանստանում, Ղազախստանում, Սոմալիում, Սիրիայում, Տրինիդադ և Տոբագոյում, Սուդանում, Ջիբութիում, Թունիսում, ու ՄԱԿ Զարգացման Ծրագիր գլխավոր գրասենյակում։
Սերտորեն համագործակցել է կառավարություների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարների և գործարարների հետ՝ նպաստելով խաղաղության և պետականության կառուցմանը, կայուն զարգացմանը և սոցիալական փոփոխություններին։ Շուրջ 10 տարի անցկացրել է Աֆղանստանում, Սոմալիում և Սիրիայում։ Նաև մի քանի տարի անց է կացրել Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր գրասենյակում, որտեղ ներգրավված է եղել «Կայուն զարգացման 2030 օրակարգի» կազմակերպման գործընթացում։
Հակոբյանը նորարարական և ռազմավարական մտածելակերպ ունի, ունակ է լուծումներ գտնել բարդ ճգնաժամային պայմաններում։
Սիրիայի ավերիչ պատերազմից հետո, 2017-2019թթ․, ղեկավարել է տեղի վերականգնողական աշխատանքները՝ ուղղված երկրում կայունության ամրապնդմանը, մարդանց գոյատևմանն ու առօրյա կյանքի վերադարձին։ Թիմի հետ ջանքեր է գործադրել՝ նպատակ ունենալով Սիրիայում ստեղծել կայուն և երկարաժամկետ զարգացման հիմքեր։
4 տարի շարունակ աշխատել է Սոմալիում՝ ստանձնելով իր պարտականությունները 2013թ. սեպտեմբերին Մոգադիշոյում ՄԱԿ Զարգացման Ծրագրի շենքի ավերիչ հարձակումից հետո։ Նա կարողացել է վերականգնել ՄԱԿ Զարգացման Ծրագրի ներկայությունը Մոգադիշոյում։ Ձևակերպել է 12 նոր ծրագրեր՝ ներգրավելով բազմաթիվ որակավորված մենեջերներ թիմերին ղեկավարելու համար, ովքեր աջակցել են ազգային խաղաղության-պետության կառուցման կայացմանը։ Կառավարության հետ համատեղ ձեռնարկել է առաջին Ազգային զարգացման ծրագիրը, որը կենտրոնացված էր ԿԶՆ-ի կայուն զարգացման նպատակների շուրջ։ Նախաձեռնել է սոցիալական և բիզնեսի նորարարության ծրագիր՝ կենտրոնացված երիտասարդության վրա։ Այն մինչ այժմ ծառայում է որպես մոդել ճգնաժամային իրավիճակներում լուծումների համար։
Խոշոր ներդրում կարելի է համարել 2010թ. Աֆղանստանի խորհրդարանական ընտրություններին աջակցելը (միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող գործողություն՝ $150 մլն բյուջեով)։ Ընտրությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչեց որպես ՄԱԿ Զարգացման Ծրագրի-ի և ՄԱԿ-ի կողմից աջակցվող լավագույն ընտրություններից մեկը։ Այն սկիզբ դրեց նոր նախագծերի՝ կարողությունների/ինստիտուցիոնալ զարգացման, գենդերի, և կլիմայի փոփոխության վերաբերյալ։
2004թ. Ղրղզստանի նախագահի կողմից պարգևատրվել է երկրի բարձրագույն «Դանկ» մեդալով։
1981-1991թթ. նա ներգրավված է եղել գիտահետազոտական աշխատանքներում և հրապարակել է գրեթե 40 հոդված լազերային ֆիզիկայի վերաբերյալ։ Իր ուսումնասիրությունները մասնակի վերաբերում էին բարդ համակարգերի մոդելավորմանը, քաոսի տեսությանն ու ինքնակազմակերպմանը բարդ համակարգերում, երբ լազերային ճառագայթումը փոխազդում է ոչ գծային օպտիկայի հետ։
Հակոբյանը ՀԱՀ բիզնես ադմինիսրացիայի մագիստրոս է, ԵՊՀ գիտությունների թեկնածու, ԵՊՀ տեսական ֆիզիկայի մագիստրոս։