hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ջոզեֆ
Ջոզեֆ Սիմոնյան Խորհրդի անդամ ԱՄՆ Ներդրումների կառավարման ոլորտ
Հոգաբարձուների խորհրդի անդամ

Ջոզեֆը ներդրումների փորձառու մասնագետ է, ով մասնագիտացած է ներդրումային ռազմավարության, քանակական հետազոտությունների, բազմաակտիվ պորտֆելների կառավարման, տվյալների մշակման գիտության և մեքենայական ուսուցման ոլորտներում։

Նա Autonomous Investment Technologies ընկերության հիմնադիրն է և ՏՏ գծով տնoրենը (Նյութոն, Մասաչուսեթս)։ Ընկերությունը ֆինանսական համակարգին տրամադրում է խորհրդատվական ծառայություններ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման բնագավառում, ինչպես նաև կառուցում է անհատականացված քանակական մոդելներ ֆինանսական ընկերությունների համար:

Վերջին 13 տարիների ընթացքում Ջոզեֆը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ակտիվների կառավարման մի քանի միջազգային ընկերություններում, ինչպիսիք են Natixis Investment Managers, Fidelity Investment և JP Morgan Asset Management։

Ջոզեֆը առաջատար ֆինանսական ամսագրերում հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ամբողջ աշխարհում ներդրումային միջոցառումների նշանավոր բանախոս։ Ներկայումս նա հանդիսանում է Financial Data Science ամսագրի համախմբագիր, Portfolio Management ամսագրի խմբագրական խորհրդի անդամ և Ֆինանսական տվյալների պրոֆեսիոնալ ինստիտուտի խորհրդի անդամ: Ջոզեֆը 40-ից ավել գիտական հրապարակումների հեղինակ է։

Նա դասավանդման մեծ փորձ ունի ինչպես ակադեմիական շրջանակներում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Կալիֆորնիայի համալսարան), այնպես էլ ֆինանսական համակարգում (Abu Dhabi Investment Authority, Goldman Sachs, Bank of America):

Նա ստացել է Ph.D. կոչում Կալիֆորնիայի համալսարանից (Սանտա Բարբարա), Մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանից և Բակալավրի աստիճան Կալիֆորնիայի համալսարանից (Լոս Անջելես)։