13

Փտրվ,

2018

Հատուցում մեկ զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 13.02.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին:

06

Փտրվ,

2018

Հիմնադրամի կողմից կատարված դրոշմանիշային վճարների վերադարձեր

Ցանկանում ենք հայտնել, որ Հիմնադրամը ցայսօր ստացել և բավարարել է դրոշմանիշային վճարների վերադարձման 135 դիմումներ:

Ընդհանուր վերադարձվել է շուրջ 2,360,000 ՀՀ դրամ:

Այս պահին Հիմնադրամը շարունակում է ընդունել դիմումներ, սակայն ցանկանում ենք հիշեցնել, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը Փետրվարի 28-ն է:

Վճարված գումարների վերադարձման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:  

Բոլոր դիմորդներին Հիմնադրամը մեկ անգամ ևս խնդրում է դիմումի մեջ ներառել կոնտակտային տվյալներ, անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով:

01

Փտրվ,

2018

Ռեյտինգային ցուցակ. Նվիրաբերություններ ՀՀ-ից և արտերկրից (հունվար 2018թ.)

Ձեզ ենք ներկայացնում ս.թ. հունվարի 1-ից-31-ը ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակը՝ ըստ երկրների:

Առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Ֆրանսիայից և Հայաստանի Հանրապետությունից (համապատասխանաբար՝ 5,324,000 ՀՀ դրամ և 3,207,990 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանի Դաշնությունը (72,500 ՀՀ դրամ):

25

Հնվ,

2018

Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը կրկին կատարել է խոշոր նվիրաբերություն

Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը, օրերս Հիմնադրամին նվիրաբերել է 11 000 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ նա կատարել էր ևս մեկ խոշոր (15 000 ԱՄՆ դոլար) նվիրաբերություն 2017թ.-ին, որը եղել է Հիմնադրամի պատմության մեջ առաջին խոշոր նվիրաբերությունը:

 

24

Հնվ,

2018

Հատուցում 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 24.01.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:

10

Հնվ,

2018

Մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարի վերադարձի դիմում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կրկին հիշեցնում է, որ այն քաղաքացիները, որոնք աշխատում են մեկից ավել գործատուների մոտ կարող են Հիմնադրամից ետ ստանալ նույն հաշվետու ժամանակաշրջանում (ամսում) 1000 դրամից ավել վճարված դրոշմանիշային վճարները` Երեւան, Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով փոստային եղանակով ներկայացնելով.

09

Հնվ,

2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից 2017 թվականին կատարված հատուցումների ամփոփ հաշվետվություն

2017 թվականին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 37 հատուցումներ, որոնց գծով ստանձնել է 2,272,000,000 ՀՀ դրամի (≈4,695,000 ԱՄՆ դոլարի) պարտավորություն: Ստանձնված ընդհանուր պարտավությունից 2017 թվականին Հիմնադրամը փաստացի վճարել է 340,000,000 ՀՀ դրամ (≈702,500 ԱՄՆ դոլար) միանվագ հատուցումները  և 43,200,000 ՀՀ դրամ (≈89,300 ԱՄՆ դոլար) ամսական անուիտետային վճարներ:

28

Դեկ,

2017

Ռեյտինգային ցուցակ. Նվիրաբերություններ ՀՀ-ից և արտերկրից, տարեվերջյան ամփոփում

Ներկայացնում ենք ս.թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակը՝ ըստ երկրների:

Առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Ֆրանսիայից (համապատասխանաբար՝ 70,913,349 ՀՀ դրամ և 7,279,500 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Կիպրոսը (4,810,000 ՀՀ դրամ):

Մնացած երկրների շարքին կարող եք ծանոթանալ ստորև:

27

Դեկ,

2017

Այսօր հատուցումներ ստացան 2-րդ կարգի հաշմանդամ 4 զինծառայողներ

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 27.12.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2-րդ կարգի հաշմանդամ 4 զինծառայողների:

06

Դեկ,

2017

Հատուցում 6 զինծառայողների

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 04.12.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 հաշմանդամ եւ 4 զոհված զինծառայողների ընտանիքների:

Այսօր I խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Գրիգորյանը կստանա միանվագ 10 000 000 ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ:

II խմբի հաշմանդամ, ժամկետային պարտադիր զինծառայող Ռոման Գեւորգյանը կստանա 5 000 000 ՀՀ դրամ միանվագ հատուցում, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 150 000 ՀՀ դրամ: 

ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի, շարքային Չապլին Մարգարյանի, շարքային Տիգրան Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Սեյրան Սարգսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Էջ
/22