Հատուցում մեկ զինծառայողի ընտանիքին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 13.02.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին:
Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: