Նորություններ
Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և չորս զոհված զինծառայողների ընտանիքների
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի մարտի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2015-2016թթ. տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ չորս զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
Շարքային Արսեն Աբրեստի Կարապետյանի, Նարեկ Վլադիկի Ասատրյանի և Սարգիս Արմենակի Սահակյանի ընտանիքներին միանվագ փոխանցվել է 1 190 000-ական ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կփոխանցվի ամսական 170 000 ՀՀ դրամ, իսկ Հայկ Կառլենի Թևոյանին միանվագ փոխանցվել է 700 000 ՀՀ դրամ և օրենքով սահմանված կարգով մինչև ավագ երեխայի չափահաս դառնալը կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող սերժանտ Հայկ Բենիամինի Սեխլիյանին միանվագ հատուցվել է 1 750 000 ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը
Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և մեկ զոհված զինծառայողի ընտանիքին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ին և 2019թ.-ի մարտի 12-ին կայացած նիստերում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամանդամություն ունեցող զինծառայողի:
Կապիտան Շիրազ Կամոյի Սահակյանին և կապիտան Վազգեն Գագիկի Խաչատրյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող Կապիտան Շիրազ Կամոյի Սահակյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Հատուցում 2 զոհված զինծառայողի ընտանիքներին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 21.02.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:
Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած ևս 5 դեպքի մասով
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հունվարի 10-ին և 2019թ.-ի փետրվարի 15-ին կայացած նիստերում կայացրեց որոշում սահմանված կարգով կատարել հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 5 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:
Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած ևս 19 դեպքի մասով
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին և 2019թ.-ի հունվարի 10-ին կայացած նիստերում կայացրեց որոշում սահմանված կարգով կատարել հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 19 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:
Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
«Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված շահառուների վերաբերյալ որոշում
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սույն թվականի դեկտեմբերի 13-ին որոշում է կայացրել 2015-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով տրամադրվող հատուցման գումարից չմասհանել այն պարգևավճարները, որոնք տրամադրվում են առաջին կամ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված զինծառայողներին կամ զինծառայողների ընտանիքի անդամներին:
2018 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամին դիմելու ուղեցույց
Հիմնադրամին վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.
- Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար
(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)
- Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
- Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք
(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)
Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն սկսած հունվար ամսից մինչև փետրվարի 28-ը:
Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը:
Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:
Հատուցում մեկ զոհված զինծառայողի ընտանիքին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 05.12.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զինծառայողի ընտանիքի:
Պարտադիր ժամկետային զինծառայող Արցախ Մհերի Հովսեփյանի ընտանիքն կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Մոտենում է 2018 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու ժամկետը
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հիշեցնում է, որ 2018թ.-ի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու ժամկետը 2019թ.-ի առաջին երկու ամիսներն են:
Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն հունվարի 1-ից սկած մինչև փետրվարի 28-ը: Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը ներառյալ: