04

Դեկ,

2018

Մոտենում է 2018 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու ժամկետը

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հիշեցնում է, որ 2018թ.-ի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու ժամկետը 2019թ.-ի առաջին երկու ամիսներն են:

Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն հունվարի 1-ից սկած մինչև փետրվարի 28-ը:  Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը ներառյալ: 

Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել, եթե.

  1. Դուք որևէ ամսում վճարել եք դրոշմանիշային վճարը երկու և ավելի անգամ՝ տարբեր աղբյուրներից

(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)

  1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

  1. Զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)