Նվիրատվության եղանակներ
ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունն է համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին, ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ մեր հանձնառությամբ:
ԶԻՆԱՊԱՀԻ միջոցների մի մասը գոյանում է նվիրատվություններից, որոնք կատարվում են ողջ աշխարհից։ ԶԻՆԱՊԱՀԻՆ նվիրատվություն կարող եք կատարել հետևյալ եղանակներով․
- Քարտային փոխանցում ԶԻՆԱՊԱՀԻ կայքով
- Բանկային փոխանցմամբ
- Բանկերի առցանց բանքինգ համակարգով
- Idram, EasyPay, TelCell էլեկտրոնային դրամապանակներով
- PayPal համակարգ՝ Armenian Wounded Heroes Fund կայքով
- Հայփոստից գեղեցիկ բացիկ գնելով
Նվիրատվություն կայքի միջոցով
Այցելեք Նվիրաբերել էջ, ընտրեք նվիրատվության արտարժույթը և չափը կամ «այլ» դաշտում մուտքագրեք գումարի Ձեր նախընտրելի չափը:
Համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո համակարգը կտեղափոխի վճարման էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել Ձեր վճարային քարտի տվյալները: Կարող եք բաժանորդագրվել նաև պարբերական նվիրատվությունների՝ ակտիվացնելով ամենամսյա նվիրաբերություն կոճակը:
Ձեր կողմից մուտքագրված էլ․ փոստին կուղարկվի նվիրատվությունը հաստատող էլ․ նամակ:
Idram հավելվածի միջոցով նվիրատվություն կատարելու համար ԶԻՆԱՊԱՀԻ նվիրատվությունների էջում մուտքագրեք անհրաժեշտ դաշտերը՝ Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն, այնուհետև նշեք Idram կոճակը, ապա ընտրել սկանավորման կամ հեռախոսով վճարելու տարբերակների միջև:
Նվիրատվություն բանկային փոխանցման միջոցով
Դրամ, ռուբլի, դոլար և եվրո արժույթներով ԶԻՆԱՊԱՀԻՆ բանկային փոխանցումներ իրականացնելու համար կարող եք ներբեռնել բանկային տվյալները (ՀՎՀՀ 02656976):
Նվիրատվություն բանկերի առցանց բանքինգ համակարգով
Հայկական բանկերի առցանց բանքինգ համակարգով նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր նախընտրած առցանց բանքինգ, գտնել ԶԻՆԱՊԱՀԻՆ նվիրատվություն կատարելու վահանակը և իրականացնել փոխանցումը։
Նվիրատվություն PayPal համակարգի միջոցով
ԱՄՆ-ից նվիրատվություն կարող եք կատարել Armenian Wounded Heroes հարթակի միջոցով: Սեղմելով donate to ZINAPAH կոճակը`կարող եք կատարել նվիրատվություն PayPal վճարման համակարգով:
Տեղեկացնում ենք, որ PayPal համակարգն ունի 2-3% միջնորդավճար՝ Ձեր քարտի տեսակով պայմանավորված։
Նվիրատվություն էլեկտրոնային դրամապանակների միջոցով
Idram-ից և TelCell Wallet-ից օգտվելիս գլխավոր էջում ընտրեք ԶԻՆԱՊԱՀԻ վահանակը և կատարեք նվիրատվություն։
EasyWallet-ով նվիրաբերություն կատարելու համար գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում անհրաժեշտ է սեղմել Բարեգործություն կոճակը և ընտրել ԶԻՆԱՊԱՀԻ վահանակը։
Նվիրաբերություն Հայփոստի միջոցով
Յուրօրինակ բացիկների շարքով Հայփոստ ընկերությունն առաջարկում է աջակցել ԶԻՆԱՊԱՀԻՆ։ Այցելելով Հայփոստի բացիկների էջ` կարող եք ընտրել Ձեզ դուր եկած բացիկը՝ նշելով այն գումարը, որը ցանկանում եք նվիրաբերել:
Փնտրեք Ձեր նվիրատվությունը մեր կայքում
Այցելելով Փնտրել նվիրաբերություններ էջը՝ կարող եք տեսնել Ձեր կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ կատարված բոլոր նվիրատվությունները: