hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել

Ինչպես դառնալ շահառու

ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը կայուն ֆինանսական հատուցումներ է տրամադրում հայրենիքի սահմանները պաշտպանելիս

  • 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին
  • զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին

 

Զոհված զինծառայողի ընտանիքի շահառուներ կարող են լինել՝

  • զինծառայողի կինը/ամուսինը
  • զինծառայողի զավակ(ներ)ը
  • զինծառայողի ծնող(ներ)ը

 

ԶԻՆԱՊԱՀԻ շահառու կարող են դառնալ նաև այն կամավորները (զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքի անդամները), ովքեր պաշտոնապես զորակոչվել կամ կամավորագրվել են պատերազմի դաշտ մեկնելուց առաջ։  

Հատուցման դեպք չի համարվում, երբ զինծառայողը զոհվել կամ զինհաշմանդամություն է ձեռք բերել ոչ մարտական գործողությունների արդյունքում։

 

Ինչպե՞ս դիմել ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու համար

 

 

ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմում փաթեթ ներկայացնել

  • Մարզերում՝ մարզպետարանների իրավաբանական վարչություններ
  • Երևանում՝ թաղապետարանների իրավաբանական վարչություններ

Այս կառույցներն անհրաժեշտության դեպքում տրամադրում են դիմում փաթեթների պատրաստման աջակցություն։ 

Ըստ անհրաժեշտության ԶԻՆԱՊԱՀԻ շահառուներին անվճար իրավական աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։

ԶԻՆԱՊԱՀԸ հատուցում է նաև 2008-2016թթ․ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին՝ տրամադրելով միայն ամսական հատուցումներ։ Հաշվարկված ամսական վճարի գումարից հանվում է պետության կողմից փաստացի տրամադրվող կենսաթոշակի գումարի չափը և ԶԻՆԱՊԱՀԻ կողմից տրվում է տարբերությունը։

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներառում է

Հաշմանդամության դեպքում. 

  • Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը
  • անձնագիրը կամ սոցիալական քարտը
  • հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից։

 

Զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում.

  • Դիմում 
  • մարտական գործողությունների ավարտից հետո 5 տարվա ընթացքում մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ կամ օրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտ
  • շահառու հանդիսացող անձանց անձնագրերը կամ սոցիալական քարտերը
  • շահառու հանդիսացող անձանց հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • շահառու հանդիսացող անձանց բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից
  • եթե շահառու է զինծառայողի կինը, ապա վերջիններիս ամուսնության վկայականը
  • եթե շահառու է/են (նաև) զինծառայողի երեխաները, ապա վերջիններիս ծննդյան վկայականները
  • եթե շահառու է/են զինծառայողի՝ 18 տարին չլրացած քույրը կամ եղբայրը՝ վերջինիս ծննդյան վկայականը
  • եթե շահառու է/են զինծառայողի՝ անգործունակ ճանաչված քույրտը կամ եղբայրը՝ անգործունակ ճանաչելու մասին դատական ակտը
  • եթե շահառու է/ են զինծառայողի՝ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ուսումնառության վերաբերյալ տեղեկանք` տրված ուսումնական հաստատության կողմից
  • եթե շահառու է/են զինծառայողի՝ հաշմանդամ քույրը և եղբայրը՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք՝ տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից։

 

Ծանոթացեք նաև հատուցումների տրամադրման կարգին

Հաճախ տվող հարցեր