hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Բալբաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ դեկտեմբերի 30-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Շատ աշխույժ, ընկերասեր ու համարձակ երեխա էր
Չնայած առաջադիմությամբ չէր փայլում, բայց միշտ կարգապահ էր ու հարգալից։

Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Հաստոցաշինական» գործարանում
Որպես տանկեր վերանորոգող վարպետ։

Եղել է կարգապահ զինվոր
Որին վստահել են ամենապատասխանատու առաջադրանքները։

Ավարտելուց հետո կրկին միացել է ՀՀ խաղաղապահ զորքերին
Ծառայել է Իրաքում, Աֆղանստանում, Գերմանիայում, Լիբանանում, Բելառուսիայում ու Ռուսաստանում։

Օրինակելի ամուսին էր ու հոգատար հայր
Ուներ երկու զավակ՝ Աստղիկն ու Արսենը։

Պատերազմը սկսվելուն պես
Առանց երկմտելու հրաժարվել է Գերմանիայում նախատեսված առաքելությունից ու մեկնել հայրենիքը պաշտպանելու։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Հադրութ։