hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իլյա Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունվարի 12-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։

Տարված էր
Սպորտով և ընթերցանությամբ։

Չարաճճի էր
Բայց միևնույն ժամանակ՝ համբերատար, հանդուրժող և մեծահոգի։ Փոքր տարիքից ընտանիքի հոգսերով էր ապրում։

Երազում էր
Վոլեյբոլի դպրոց հիմնել գյուղում։

Ուզում էր
Ռազմական բժիշկ դառնալ։

Հասցրել է ճանաչվել
Լավագույն զինվոր-մարզիկ։

Սպասել էին 12 տարի
Հասցրեց ապրել 18-ը…

Մասնակցել է
Հադրութի, Մարտունու և Շուշիի մարտերին։

Անհասանելի էր
Նոյեմբերի 7-ից զանգերը մնացին անպատասխան։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9, Շուշի։