
Ծնվել է
1981 թվականի սեպտեմբերի 2-ին, Կոտայքի մարզի, Առզականում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն մի լավ գործից, առաջընթացից և ձեռքբերումներից։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կյանքով լեցուն, թասիբով, և կյանքը սիրող մարդ էր։
Երազում էր
Երեխաներին տեսնել բարձունքում։ Ցանկանում էր, որ նրանք լավ սովորեն և պիտանի մարդ դառնան:
Յուրահատկություններ
Շատ տաքարյուն էր, շուտ բռնկվող, բայց միևնույն ժամանակ շատ բարի։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին, առավոտյան 9:30։ Նա ասել է՝ «Դուք պետք է ուժեղ լինեք, լավ ապրեք, Էրեխեքին լավ նայեք։» Երբ կինը հարցրել է՝ «Բա խի ես էդպես ասում, կգաս, միասին կանենք», նա պատասխանել է՝ «Ես դեռ չգիտեմ ինչ վիճակում եմ հետ գալու, բայց դու, ի վերջո, պարտավոր ես ուժեղ մնալ և շարունակել Էրեխեքին հասցնել իրենց նպատակներին»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում։ Պատերազմի ընթացքում Շուշիում զինվորական խանութի պատուհանն է ջարդել, որպեսզի բոլորին տաք զինվորական համազգեստ ու կոշիկներ տա։ Անկախ ամեն ինչից միշտ առաջ է գնացել և մինչև վերջ պայքարել է առանց հետ նայելու։