
Ծնվել է
2001թ, մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ննգի գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, կրթությունը և հատկապես մաթեմատիկան։ Ընդունվել էր Նարեկացու անվան համալսարանի ՆԶՊ և ֆիզկուլտուրայի ֆակուլտետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ և ճամփորդելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ պահանջկոտ, մաքրասեր և խելացի էր։ Տան անդամները կարևոր որոշումներ կայացնելիս միշտ խորհրդակցում էին նրա հետ։
Յուրահատկություններ
Ծանրակշիռ էր, միաժամանակ՝ լավ խորհրդատու։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 5-ին ասել է՝ «2 օր չեմ զանգելու, հեռախոսս չեմ կարողանալու լիցքավորեմ»։ Չի նշել, որ գտնվում էր առաջնագծում։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. հոկտեմբերի 6-ին։