hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միհրան Ավդալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Արմավիրի մարզում՝ Ջանֆիդա գյուղում, 1993թ. փետրվարի 12-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորների, ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Դրական լիցքեր հաղորդող մարդ։

Երազանքները
Դառնալ կայուն սպա և ունենալ հզոր հայրենիք։

Վերջին խոսքերը
Ամբողջ ընտանիքի հետ խոսացել է, վերջում հայրիկի հետ և ասել. «Իմ երեխաները կապրեն, բայց ստեղի երեխաների համար չգիտեմ՝ ում պատասխան տամ, ոնց պատասխան տամ, չգիտեմ՝ ինչ անեմ, արդեն հոգնել եմ, դիակ կրելը շատ ծանր եմ տանում»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 10-ին Վարանգաթաղում։ Իր դասակով մեծ մարտ է վարել թշնամու հատուկ ջոկատի դեմ, վերջին պահին իր մարմնով ծածկել է զինվորին, նրա կյանքը փրկել, իսկ թշնամին նահանջել է առանց արդյունքի։