
Ծնվել է
Լոռու մարզում՝ Շամլուղ գյուղում, 1985թ. հունիսի 17-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հանդեպ ծառայությունը, ընտանիքի հետ անցկացրած յուրաքանչյուր պահը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նվիրված, աշխատասեր, բանիմաց, պարզ, անմիջական, մարդկային, ազնիվ։ Սիրում էր նոր մարդկանց հետ ծանոթանալ, անմիջական միջավայր իր շուրջը ստեղծել։
Երազանքները
Աշխատանքի վայրում հասնել բարձունքի նոր ձեռքբերումներով և գիտելիքներով, կազմել ընտանիք և ապահովել երեխաների ապագան։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երկու անգամ լուրջ վիրավորում ստանալով բարձրացել է դիրք իր զինվորների կողքին, ձեռք է մեկնել ճիշտ ժամանակին և կյանքեր է փրկել։
Վերջին զրույցը
Ասում էր, որ ավելի կայացած, ավելի անկախ և ավելի բարգավաճ Հայաստան տեսնել։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 13-ին Մարտակերտի Գյուլազար բարձրունքում։