
Ծնվել է
Հադրութում, 1982թ. հունվարի 11-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Որդու հետ միասին որսորդության գնալ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Լավ ընկեր, հոգատար ամուսին, լավ հայր, կենսուրախ և աշխույժ։
Երազանքն էր
Թոշակի անցնելուց հետո երեխաներին տուն կառուցել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Կադրերի բաժնի պետ լինելով՝ բոլոր կոլեգաներին ու ենթականերին ավտոներով տեղափոխե էր ու ասել. «Դուք գնացեք, մենք հետո կգանք, պետք չէ այստեղ մնալ»։
Համախմբում էր մարդկանց, ազատ օրերին հավաքում էր իր սանիկներին բնության մեջ, կազմակերպում էր ուրախ ու հետաքրքիր ժամանակ, անցկացնում միջոցառումներ։
Վերջին խոսքերը
Մինչև պատերազմի սկսվելը, ամսի 28-ը լավ քեֆ անելու առաջարկություն էր արել, իսկ վերջին անգամ զանգել էր ու ասել. «Հատուկ գործողության եմ, մի՛ խանգարի»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 10-ին Հադրութի Մելիքաշեն գյուղում։