hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Հաջոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Աշնակ գյուղում, 1983թ. հուլիսի 17-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը, աշխատանքային հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, ծնողների։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, բոլորի կողքին կանգնած, նվիրված մեծ եղբայր։ Բարկացած լինելով տանից դուրս էր գալիս, հետո մոռանում էր դրա մասին։

Երազանքն էր
Տուն ունենալ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Զինվոներին դիրքերից հանելուց հետո միրգ է գտել, ուտելիք սարքել, բրդուճներ տվել, ընկերոջը գրկել ու ասել. «Մենք միշտ իրար հետ կլինենք»։

Վերջին խոսքերը
«Ես հիմա գնում եմ առաջնագիծ, կարող է՝ էլ կապ չունենամ ձեզ հետ, լավ նայե՛ք երեխաներիս, լավ կնայե՛ք, ես ձեզ շա՛տ եմ սիրում»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Սեպտեմբերի 30-ին Հադրութում։