
Ծնվել է
1998 թվականի սեպտեմբերի 22-ին, Քաջարանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և սիրած աղջկա հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի էր, սիրում էր բոլորին։ Սրամիտ էր, կատակասեր, հաճույք էր ստանում մարդկանց ուրախացնելով։
Երազում էր
Դառնալ ծրագրավորող։
Յուրահատկություններ
Հմտացած էր հեռախոսներ և համակարգիչներ վերանորոգելու գործում։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին, Ջրականից։ Չնայած չէր սիրում ստել, սակայն այդ օրը մորը խաբել էր՝ ասելով, որ գտնվում է Ջերմուկում, և ամեն ինչ լավ է։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. Հոկտեմբերի 9-ին Ջրականում։