
Ծնվել է
Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիկ գյուղում, 1983թ. հունվարի 18-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը, որը կապված էր իր գործունեության հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, իսկ ազատ ժամանակ բնության գրկում։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, ընկերասեր, համբերատար։
Երազանքները
Թոշակի անցնել, բնակարան ձեռք բերել։
Վերջին զրույցը
Պատերազմը դեռ չէր սկսվել, երբ նա կատակով ասել էր. «Դու մտածո՞ւմ ես, որ ես ետ կփախնեմ։ Երջանիկ կլինեմ, եթե պատերազմ սկսվի՝ երկու թուրքեր սպանեմ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 5-ին Ջաբրայիլում։ Հրամանատարը հրամայել էր օգնություն ցուցաբերել, նա առանց վիճարկելու գնացել էր և զինվորներին փրկել շրջափակումից։