hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Սյունիքի մարզում՝ Բալաք գյուղում, 1964թ. օգոստոսի 1-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենաչնչին բանից ուրախանում և ոգեշնչվում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, թոռների հետ, բոլորի համար ժամանակ էր գտնում։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, ազնիվ, չի ստում, ընկերասեր, դուխով, քիչ խոսող, շատ անող։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Առաջին պատերազմի ժամանակ թշնամու ռազմական տեխնիկայի վրայից հանում էր ամեն ինչ, որն օգտակար էր, ու վերանորոգում: Կարողացել է գերի վերցնել թշնամուն։
Միակ մարդն է եղել, ով համաձայնել է քշել մեքենան ականապատված տարածքով, որպեսզի զինվորներին դուրս բերի։

Վերջին խոսքերը
Ասեց. «Վերջին մարտս տղես տալիս եմ, գալու եմ, բայց ոչ մի տեղ չեմ գնալու՛, միշտ ձեր հետ եմ լինելո՛ւ»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Հոկտեմբերի 20-ին Ֆիզուլիում։