hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Դանիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թվականի օգոստոսի 30-ին, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում։ Նա իր ողջ կյանքը նվիրել էրհայրենիքին, ծառայելով հատուկ ջոկատում «Սև բերետավորներ» ջոկատի կազմում։

Անվախ ու նվիրված
Պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր իր եղբոր հետ միասին։ Ունեցել է բացառիկ մարդկայինհատկանիշներ՝ բարի, ուշադիր, բայց նաև անվախ ու վճռական։

Երազանքները
Երազում էր այցելել Իսպանիա, նոր փորձ ձեռք բերել, բայց պատերազմը փոխեց նրա ճանապարհը։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 7-ին վերջին անգամ կապ հաստատեց, բայց քիչ բան ասաց։ Նրա ձայնից զգացվում էրլարվածությունը, սակայն երբեք չէր ցուցադրում վախ։

Վերջին հերոսական մարտը
Արթուրը իր եղբորը թույլ չէր տվել իր հետ գնալ Ջրական։ «Դու չես գալու, ես պետք է գնամ»։ Բայց նոյեմբերի7-ին ինքը կռվեց մինչև վերջին շունչը։ Նրա անվախությունը մնաց մարտական ընկերների հիշողության մեջ։