
Ծնվել է
1995 թվականի հուլիսի 5-ին Երևանում։ Նա սովորել էր Սլավոնական համալսարանի գովազդային ֆակուլտետում և ցանկանում էր շարունակել ուսումը ընդհանուր հոգեբանության ասպիրանտուրայում։
Հաջողակ մասնագետ
Ազատ օրերին ընկերների հետ աշխատում էր գովազդային գործակալությունում։ Իր թիմով մեծ հաջողություններ էին գրանցում, բայց կյանքը կարճվեց, և երազանքները մնացին անավարտ։
Երազանքները
Տիգրանը ցանկանում էր զարգացնել իրենց գործակալությունը, հասցնել միջազգային մակարդակի և դառնալ հաջողակ հոգեբան։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 15-ի ուշ գիշերին զանգեց ու ասաց. «Քնած եմ մնացել, չեմ կարողացել ցերեկը զանգել»։ Բայց իրականում գտնվում էր Հադրութում, հատուկ հանձնարարությամբ։
Վերջին հերոսական մարտը
Ասկերանից տեղափոխվելով Թութակներ կոչվող տեղամաս, Տիգրանը օգնության է հասել վիրավոր ընկերոջը։ Երբ վերադարձել էր ևս մեկին փրկելու, դիպուկահարի կրակոցը ճակատագրական եղավ։ Նա պարգևատրվել է արիության մեդալով։