hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դերենիկ Օհանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Սովորել էր գերազանց, զբաղվել էր բռնցքամարտով և ընդունվել ագրոհամալսարանի հրուշակեղենի տեխնոլոգիայի բաժինը։

Հավատարմությունը ընկերներին
Նա շատ ուրախ էր, միշտ դրական էներգիա էր փոխանցում շրջապատին, երբեք չէր մերժում օգնության խնդրանքը։ Մեծ սեր ուներ իր եղբոր նկատմամբ։

Երազանքներն ու նպատակները
Դերենիկի երազանքն էր հասնել փառքի, դառնալ հանրաճանաչ ու մեծ բաների հասնել կյանքում։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 1-ին ընտանիքին ասաց. «Նորմալ է, տեսնենք՝ երբ կվերջանա պատերազմը»։ Սակայն այդ նույն օրը, Մարտունիում, նա զոհվեց հերոսաբար։

Վերջին հերոսական մարտը
Նա անցել էր Արա լեռից Ջրական, ապա Մարտունի, որտեղ էլ մարտի դաշտում ընկավ՝ մինչև վերջ պայքարելով։