hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիրան Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայում, այնուհետև ընտանիքը տեղափոխվեց Կապան։

Սերը դեպի սպորտը
7 տարեկանից խաղում էր «Գանձասար» թիմում, իսկ 15 տարեկանից առաջին լիգայի ֆուտբոլիստ էր։ Սովորում էր ֆիզկուլտինստիտուտում։

Կարգապահությունն ու վճռականությունը
Խիստ էր իր ռեժիմում, միշտ նպատակասլաց։ Նա երազում էր դառնալ ճանաչված ֆուտբոլիստ։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ի գիշերը ծնողներին ասաց. «Լավ է լինելու, մի վախեցեք»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղի մոտ, հրամանատարի զոհվելուց հետո, դասակին դուրս բերեց ականապատ տարածքից։