
Ծնվել է
2001 թվականի մայիսի 8-ին Երևանում։ Սովորում էր ատամնաբուժական քոլեջում, զբաղվում պարով և մեծ նպատակներ ուներ։
Բնավորությունն ու արժեքները
Սեյրանը համեստ, ուրախ և սիրված երիտասարդ էր։ Միշտ պատրաստ էր օգնելու, անսահման բարություն ու ջերմություն ուներ։
Երազանքներն ու նպատակները
Նա երազում էր ավարտել ուսումը և շարունակել մասնագիտական գործունեությունը, ընտանիքին ապահով կյանք պարգևել։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 28-ին Քերթ գյուղից զանգեց մորը․ «Մամ, չեն կրակում»՝ փորձելով հանգստացնել։
Վերջին հերոսական մարտը
Սեյրանը վիրավորվեց Քերթ գյուղում, նրան տեղափոխեցին Երևան, բայց նոյեմբերի 3-ին հիվանդանոցում մահացավ։