
Ծնվել է
2002 թվականի ապրիլի 10-ին, Լոռու մարզի Մղարթ գյուղում։ Մանկուց կարգապահ, հոգատար ու մեծերին հարգող էր, միշտ պատրաստ օգնելու շրջապատին։
Սկզբունքայնությունն ու աշխատասիրությունը
Սովորում էր անասնաբուժական քոլեջում, մեծ երազանքներ ուներ։ Նա չափազանց կազմակերպված էր, իսկ իր աշխատասիրությունը բոլորի համար օրինակ էր։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 26-ին զանգահարել էր ընտանիքին. «Բարևներս կփոխանցեք բոլոր հարազատներին»։
Վերջին հերոսական մարտը
Էրիկը հիվանդ էր, պատերազմի առաջին օրերին գտնվում էր բուժկետում, բայց երբեք չբողոքեց։ Նա անմահացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մարտակերտում։