
Ծնվել է
2000 թվականի սեպտեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում։
Մշտապես ուրախ և ուժեղ
Արսենին ճանաչողները նշում են, որ նա երբեք տխուր չէր լինում։ Նրա վարակիչ ժպիտն ու կենսուրախ բնավորությունը մոտիվացնում էին շրջապատին։
Երազանքներն ու նպատակները
Արսենի երազանքն էր մեծ տուն ունենալ, որտեղ իր բոլոր եղբայրները միասին կապրեին։
Վերջին հերոսական մարտը
Որպես Ստեփանակերտի Ցորի հետախուզական ջոկի հրամանատար՝ նա մասնակցում էր բազմաթիվ մարտական գործողությունների։ Հոկտեմբերի 24-ին, երբ ջոկատը ապահով տեղ էր հասցնում, ԱԹՍ-ի հարվածից զոհվեց հրամանատարի հետ միասին։
Մարտական պարգև
Արսենը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Նրա սխրանքի մասին պատմել է լրագրող Սվետլանա Պասկաեվան։