
Ծնվել է
2000 թվականի հոկտեմբերի 15-ին, Շիրակի մարզի Կուրթան գյուղում։ Մանկուց լուռ, հանգիստ և աշխատասեր երեխա էր, սիրում էր իր ծննդավայրը։
Սկզբունքայնությունն ու նվիրվածությունը
Նա մեծ կապվածություն ուներ գյուղի հետ, չնայած ընտանիքը ցանկանում էր տեղափոխվել քաղաք։ Ծառայությունից հետո մտադիր էր վերանորոգել հայրական տունը։
Վերջին խոսքերը
Սեփական ծննդյան օրը, հոկտեմբերի 15-ին, Արամը զանգահարեց ու ասաց. «Մոռացել եմ, որ ծնունդս է»։ Վերջին անգամ ընտանիքի հետ խոսեց հոկտեմբերի 17-ին։
Վերջին հերոսական մարտը
Արամը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Իշխանաձորում։ Ընտանիքը մինչև վերջին պահը չգիտեր, որ նա պատերազմի դաշտում է։ ԱԹՍ-ի հարվածից իր ջոկատը կորցրեց բազմաթիվ մարտիկներ, Արամն անմահացավ նրանց հետ։