
Ծնվել է
2002 թվականի ապրիլի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Սպորտի մեծ սիրահար էր, զբաղվում էր մարտական առանց կանոնների մարտարվեստով։
Անձնական բնութագիրը
Չնայած երիտասարդ տարիքին, նրան բնութագրում էին որպես մեծ կյանք տեսած մարդ։ Հավասարակշռված էր, ընկերասեր, միշտ պատրաստ օգնելու։
Երազանքները
Բորիկը իր երազանքների մասին շատ չէր խոսում, բայց բոլորը գիտեին, որ նա մեծ նպատակներ ուներ կյանքի նկատմամբ։
Վերջին խոսքերը
Նոյեմբերի 8-ին զանգեց տուն ու ասաց. «Նորմալ է, մեր մոտ կարգին է»։
Վերջին հերոսական մարտը
Նա անմահացավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մարտունի 3-ում՝ մնալով մինչև վերջ իր ընկերների կողքին։