
Ծնվել է
1998 թվականի հոկտեմբերի 18-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Մեծ սեր ուներ ուսման հանդեպ, գերազանց ավարտել էր դպրոցը, իսկ հետո Երևանի համալսարանի կադաստրային գործի ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով։
Անձնական բնութագիրը
Բնավորությամբ միաժամանակ և՛ հանգիստ էր, և՛ ակտիվ։ Միշտ ձգտում էր հասնել իր նպատակներին։
Երազանքները
Մանկության տարիներին միշտ ասում էր, որ ցանկանում է դառնալ քաղաքապետ։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 26-ին ընտանիքի հետ երկար զրույց ունեցավ, կարծես կանխազգում էր ինչ-որ բան։
Վերջին հերոսական մարտը
Սուրենը անմահացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մարտակերտում՝ պաշտպանելով իր հայրենիքը։