hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Ուդումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Չորաթան գյուղում։ Դեռ մանկուց առանձնանում էր իր հետաքրքրություններով, սիրել է ֆուտբոլը, ինչպես նաև մեծ հմտություն ուներ էլեկտրականության ոլորտում, սովորում էր ավտոէլեկտրիկ։

Նվիրվածությունն ու բարությունն
Նա ջիգյարով ու անմիջական բնավորություն ուներ, միշտ պատրաստ էր օգնելու։ Շատ սիրում էր փոքր երեխաների հետ շփվել, նրանց հետ խաղալ։

Երազանքները
Վահեն երազում էր ստեղծել սեփական բիզնես, ամուսնանալ, ունենալ մեծ ընտանիք։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 8-ին ծնողների հետ խոսելիս ասաց. «Պապայի ձայնը դուրս չեկավ, Մամ, հացով տորթ ենք սարքել ու ծնունդս նշել»։

Վերջին հերոսական մարտը
Նա անմահացավ Ջրականում, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ իր ընկերների կողքին պայքարելով մինչև վերջ։