
Ծնվել է
2001 թվականի ապրիլի 2-ին Արարատ քաղաքում։ Սովորում էր Արարատի քոլեջի սպասարկման բաժնում։
Անձնական կյանքն ու շրջապատը
Շատ բարի էր, ընկերասեր, հանգիստ բնավորություն ուներ, բայց ծայրահեղ իրավիճակներում դառնում էր վճռական։
Երազանքները
Հենրիկը ցանկանում էր շարունակել կրթությունը, զարգանալ և գտնել իր տեղը կյանքում։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 2-ի երեկոյան զանգել էր, բայց ոչինչ չէր ասել՝ ոչինչ չցանկանալով ցույց տալ։
Վերջին հերոսական մարտը
Նա անմահացավ Ջրականում՝ հոկտեմբերի 2-ին՝ մինչև վերջին պահը պայքարելով իր մարտական ընկերների կողքին։