hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թվականի ապրիլի 17-ին Գյումրիում։ Փոքր տարիքից աշխատել է, 14-15 տարեկանից սկսել է ընտանիքին օգնել ֆինանսապես։

Անձնական բնութագիրը
Աշխատասեր էր, խղճով, մարդասեր, հումորի մեծ զգացում ուներ և միշտ փորձում էր ընկերներին ոգևորել։

Երազանքները
Նա ցանկանում էր բանակից հետո շարունակել զինվորական գործը, զարգացնել հմտությունները և ծառայել հայրենիքին։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 1-ին վերջին անգամ կապ էր հաստատել ընտանիքի հետ։

Վերջին հերոսական մարտը
Իշխանաձորում շրջափակման մեջ հայտնված Արսենը երրորդ անգամ էր փորձում մարտական ընկերների դիակները դուրս բերել, երբ վիրավորվեց։ Նա մահացավ արյունահոսությունից նոյեմբերի 1-ի գիշերը։