hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Զազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի նոյեմբերի 13-ին Աշտարակ քաղաքում։ Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ սպորտի հանդեպ և զբաղվում էր ծանրամարտով։

Նվիրվածություն և ձգտումներ
Բացի սպորտից, նա նաև ինքնուսուցմամբ խորացնում էր իր գիտելիքները ծրագրավորման ոլորտում։ Ուներ նպատակասլաց բնավորություն, ձգտում էր ամեն ինչին հասնել սեփական ջանքերով։

Երազանքները
Նրա մեծագույն երազանքներից էր կայանալ կյանքում, սիրած աղջկա հետ միասին ստեղծել ամուր ընտանիք։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 22-ին ասել էր. «Մենք տեղափոխվում ենք», սակայն ոչինչ չէր պատմել իր գտնվելու վայրի մասին։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 23-ին Մարտունի 2-ում նա հերոսաբար զոհվեց՝ մինչև վերջին պահը իր ընկերների կողքին մնալով։