
Ծնվել է
2000 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում։ Նրա կյանքը հեշտ չէր. հայրը վաղ էր մահացել, իսկ ինքն առողջական խնդիրներ ուներ, բայց, անկախ ամեն ինչից, զինակոչի վերջին օրը ներկայացավ ու մեկնեց ծառայության։
Անձնական հատկանիշները
Նա կյանքի մեծ սիրահար էր, շրջապատում բոլորին իր ուժեղ բնավորությամբ ու ազնվությամբ էր գրավում։ Ընկերներն ասում էին, որ նրա խոսքն անսակարկելի էր՝ «մենք լսում էինք նրա խոսքը»։
Երազանքները
Նարեկը բազմակողմանի զարգացած երիտասարդ էր։ Ուզում էր սովորել չինարեն, ընդունվել էր ճարտարագիտական համալսարանի դիզայնի բաժինը և գերազանց տիրապետում էր օտար լեզուներին։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 20-ին նա Խնձորեսկում էր, ջոկի հրամանատար էր։ Միշտ հաշվի էր առնում բոլորի կարծիքը, բայց վերջնական որոշումը միշտ ինքն էր կայացնում։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 22-ին, շրջափակման մեջ հայտնված իր ջոկի տղաներին դուրս բերելուց հետո, նրանց խորհուրդ էր տվել լավ խրամատ փորել, բայց ինքը չէր հասցրել։ Այդ օրը նա հերոսաբար զոհվեց։