hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Կարեն Հարությունյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 8-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։ Սիրում էր տեխնոլոգիան, մեքենաներ վարել և վերանորոգել։

Բարի և անմիջական բնավորություն
Նա միշտ շրջապատված էր ընկերներով, օգնում էր բոլորին և երբեք չէր ցույց տալիս սեփական դժվարությունները։

Երազանքները
Ծառայությունից հետո ցանկանում էր բացել սեփական ավտոսերվիսը։

Վերջին խոսքերը
2020թ. հոկտեմբերի 8-ին՝ իր ծննդյան օրը, ուրախ ասաց. «Կուզե՞ք ձեր ծննդյան օրը այսպիսի հրավառություն լինի»՝ նկատի ունենալով, որ մեծ վնաս էին տվել թշնամուն։

Վերջին հերոսական մարտը
2020թ. հոկտեմբերի 11-ին Ջրականում նա պայքարեց մինչև վերջ՝ հավերժ թողնելով իր անվամբ փառավոր հիշողություն։