hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մյասնիկ Սիմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թվականի դեկտեմբերի 21-ին, Լոռու մարզ, Լուսաղբյուր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սեր ուներ դերձակության հետ։ Կարող էր շորեր և մեքենայի պատյաններ կարել։ Սիրում էր քանդել մեքենաներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր պատրաստած մեքենայով հող էր մշակում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
2002 թվականին ծառայությունից հետո պատվոգրով էր վերադարձել։ Ամուսնացած էր և ուներ 2 երեխա։

Երազում էր
Ընտանիքը ապահովել ամեն ինչով։

Յուրահատկություններ
Խաղահրապարակ էր կառուցել գյուղում, որը հետագայում վերանվանվեց իր անունով։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 1-ին զանգել էր՝ «Մենք լավ ենք, եթե չզանգեմ, չանհանգստանաս»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 2-ին Ջրականում։ Գլխից վիրավորվել էր։