
Ծնվել է
1994 թվականի նոյեմբերի 21-ին, Երևանում, բայց ապրել է Էջմիածնում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունն ու գրաֆիկ դիզայնը։ Ավարտել էր գեղարվեստի ակադեմիան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Նախագծեր ստեղծելով։ Նա շենքերի շինարարության համար ռոբոտներ էր նախագծել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հանգիստ էր և շատ ճշտապահ։
Երազում էր
Նորարարություններ ստեղծել և ամուսնանալ։
Սիրում էր
Կյանքը և արտադրական նորարարություններ ստեղծելը։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 1-ին Մադաղիսում, բարձրունքի մոտ։ Բարձունքը պահելու ժամանակ 500 հոգուց միայն 50-ն էին կենդանի մնացել։ Զոհվել է հոկտեմբերի 3-ին նույն բարձունքում։