hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Սողոմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թվականի հունվարի 19-ին Հրազդանում։ Սպորտն ու տեխնիկան իր կյանքի կարևոր մասն էին կազմում, փոքրուց սիրել է խոտի հոկեյ, ունի բազմաթիվ մրցանակներ։

Ընկերասեր ու հանգիստ բնավորություն
Նրան նկարագրում են որպես ընկերասեր ու հանգիստ մարդ, որն իր հոգատարությամբ առանձնանում էր հատկապես փոքր երեխաների հանդեպ։

Երազանքները
Ծառայությունից հետո ցանկանում էր աշխատել և հոր հետ մեկնել արտագնա աշխատանքի՝ ընտանիքի բարօրության համար։

Վերջին ճանապարհը
2020թ. սեպտեմբերի 28-ին իր թաղամասի ընկերների հետ կամավորագրվեց ու մեկնեց Մարտակերտ։

Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 30-ին վիրավորվեց, բայց շարունակում էր պայքարել։ Հոկտեմբերի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում զոհվեց՝ կյանքը նվիրելով հայրենիքին։