
Ծնվել է
Մարտի 17-ին, 2001 թ., Վայոց Ձորի մարզ՝ գ. Խաչիկում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը միշտ պարապում էր երաժշտական գործիքի վրա և երգում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ աշխատասեր էր, եթե որոշում էր մի բան անել, ապա անում էր։ Ուներ սիրած աղջիկ։ Միշտ մասնակցում էր միջոցառումների, հեռատես անձնավորություն էր։
Երազանքների մասին
Ուսումը շարունակել, ընդունվել կոնսերվատորիա։
Կարևոր փաստեր
Ինքնուս էր, նվագում և երգում էր
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին ասել էր մորը՝ «Մամ բան չկա», չնայած հետո պարզվեց, որ վիրավոր էր։ Զանգել էր հորը՝ ասել, որ 3 օր առաջ իր տանկը պայթեցրել էին։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 13-ին Ջրականում։