hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Մարտի 28-ին, 2001 թ., գ. Պտղունքում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ուսումը, դասարանի անփոխարինելի ավագն էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ 4-5 մտերիմ ընկեր

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ամեն կերպ պետք էր հասներ իր նպատակին, հայրենասիրությունը ակնհայտ էր, ուներ խորազննին հայացք, խորաթափանց մարդ, ճշմարտախոս

Երազանքների մասին
Սովորել է Էջմիածնի Էռնեկյան դպրոցում, և ցանկանում էր ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սակայն որոշումը փոխեց և ընդունվեց Ամերիկյան համալսարան։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 23-ին. երբեք չէր ստում, բայց այս անգամ ստեց, ասաց, որ լավ է, պատերազմի մեջ չէ

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 24-ին Ֆիզուլիում։ Վիրավոր ընկերը մարտի դաշտում էր, ուսապարկի շորերը դատարկեց, լցրեց փամփուշտով ու գնացել էր ընկերոջը փրկելու, սակայն այդտեղ էլ զոհվեց։