
Ծնվել է
Արարատի մարզում՝ Արարատ քաղաքում, 1979թ. հուլիսի 17-ին։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի և կենսուրախ։
Երազանքները
Աղջկան մեծացնելը և հարսի շորերով տեսնելը։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Վիրավոր լինելով՝ փրկել է իր հրամանատարին, երբ շրջափակման մեջ էին, ինչպես նաև այլ զինվորներին։
Վերջին խոսքերը
Ասել է. «Չեմ կարող չգնալ, չեմ կարող 18 տարեկան երեխեքի համար կրիվ չտալ։ Լավ կլինի՛, մի՛ մտածեք, հետո գալու եմ։ Երեխաներին չնեղացնե՛ք, շատ չջղայնանա՛ք, մինչև ես գամ հասնեմ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2020թ. Նոյեմբերի 8-ին Դավիթ Բեկ գյուղում։