hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նորայր Մայիլյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Մանկուց հետաքրքրված էր սպորտով, որը դարձավ նրա կյանքի անբաժան մասը։

Հումորի ու մտավոր պայծառության մարդ
Սովորում էր Սլավոնական համալսարանում, մասնակցել էր հումորի լիգային։ Ընկերները պատմում են, որ նրա կողքին լուրջ մնալն անհնար էր։ Բայց նրա հումորի տակ թաքնված էր նաև խորը և հասուն մտածելակերպ։

Երազանքները
Մեծ սեր ուներ սպորտի հանդեպ և երազում էր դառնալ սպորտային մեկնաբան։ Իր երազանքների ճանապարհին նա միշտ հավատարիմ էր իր սկզբունքներին։

Վերջին զանգը
Իր ծննդյան օրը՝ 2020թ. հոկտեմբերի 14-ին, զանգեց տատիկին ու խնդրեց՝ «Խմեք իմ կենացը»։ Հաջորդ օրը կրկին զանգեց՝ հավաստիացնելով, որ անվտանգ վայրում է։

Վերջին հերոսական մարտը
2020թ. հոկտեմբերի 16-ին Իշխանաձորում՝ ընկերների կողքին, պայքարում էր վստահությամբ ու խելամտությամբ։ Նրա կորուստը ծանր հարված էր բոլոր նրանց համար, ովքեր նրան ճանաչում էին։